Արտակարգ դրության ժամկետը ևս մեկ ամսով երկարաձգվեց

Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությունը երկարացվեց մինչև հուլիսի 13-ը՝ ժամը 17։00-ն։ Այս մասին համապապատասխան որոշման գործադիրը հավանություն տվեց կառավարության արտահերթ նիստի ժամանակ։

Հարցը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը. «Ակնհայտ է, որ այն պատճառները, որով արտակարգ դրությունը հայտարարվել էր, շարունակվում են գոյություն ունենալ և դրանց արձագանքելու պատշաճ և արդյունավետ մեխանիզմն ապահովելու համար անհրաժեշտ է կրկին երկարաձգել արտակարգ դրության ժամկետը»,-ասաց նախարարը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.