Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 5․9 հա տարածք

Հունիսի 10-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ 200 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 300 քմ, 1000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 3 հա, Էրեբունի վարչական շրջանում՝ 1000 քմ, 2000 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 200 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 1500 քմ, 

Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում՝ 8000 քմ,

Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում՝ 600 քմ,

Արարատի մարզի Բարձրաշեն գյուղում՝ մոտ 3000 քմ,

Արմավիրի մարզի Արևշատ գյուղում՝ 1000 քմ, Մեծամոր քաղաքում՝ 500 քմ, 

Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին՝ մոտ 1 հա։

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.