Վրաերթ Արարատի մարզում. 32-ամյա վարորդը Արտաշատում Mercedes-ով վրաերթի է ենթարկել 12-ամյա տղային. երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունիսի 8-ին Արարատի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 32-ամյա Տիգրան Գ-ն Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի և Այվազովսկի փողոցների խաչմերուկում իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արտաշատի բնակիչ՝ 12-ամյա Գոռ Մ-ին։

 

Վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 11-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.