Նախկին ոստիկանապետը պաշտոնը լքելուց առաջ ինքն իրեն պարգևատրել է մարտական անվանական զենքով և Սխրագործության մեդալով

Նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը պաշտոնը լքելուց մեկ օր առաջ ինքն իրեն պարգևատրել է մարտական անվանական զենքով և Սխրագործության մեդալով: Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին Ոստիկանությունում իր աղբյուրները:

Ըստ աղբյուրի, Սխրագործության մեդալը ոստիկանական համակարգի ամենաբարձր մեդալն է, և հիմնականում տրվում է հետմահու այն ոստիկաններին, որոնք զոհվում են իրենց ծառայողական պարտքը կատարելիս:

Հատկանշականը այն է, որ նախկին ոստիկանապետը իր նախորդի պաշտոնանկությունից առաջ կայացրած պարգևատրումների և նշանակումների մասին որոշումները հիմնականում չեղարկել էր, համարելով դրանք պաշտոնից հեռացող պաշտոնյայի համար անհարիր արարք: Մինչդեռ հենց ինքը պաշտոնը լքելուց առաջ չէր խորշել ինքնապարգևատրվել: 

Նշենք, որ գնդապետ Արման Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումով պաշտոնից ազատվեց հունիսի ութին, նույն օրը նրա փոխարեն ոստիկանապետ նշանակվեց Վահե Ղազարյանը:

Մեկնաբանություններ