Արտակարգ դրությունը կերկարաձգվի. Փաշինյան

Արտակարգ դրությունը երկարացնելու հավանականություն կա և այն բավականին մեծ է։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ արտակարգ դրությունը կերկարացվի։

Հարցին՝ պոլիկլինիկաներն արդյունավե՞տ են աշխատում, վարչապետն ասաց, որ երրորդ Հանրապետության պատմության մեջ ամենամեծ առողջապահական խնդիրներից մեկն առողջապահության առաջնային օղակների արդյունավետության բարձրացումն է եղել. «Այստեղ առաջնորդվում ենք ճգնաժամը որպես հնարավորություն հայեցակարգով և համոզված ենք, որ այս հակահամաճարակային պայքարի համատեքստում լուրջ ներդրումներ կանենք պոլիկլինիկական համակարգում, և համակարգն այս համավարակի դեմ պայքարի արդյունքում էականորեն կուժեղանա, և մենք կունենանք շատ ավելի դիվերսիֆիկացված առողջապահական համակարգ և պոլիկլինիկաների արդյունավետությունը գնալով կբարձրանա»,-ասաց վարչապետը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.