ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանն արձագանքել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի համախմբման կոչին

Նիկոլ Փաշինյանին մնացել են հաշված շաբաթներ․ այս մարգարեական կանխագուշակումը կրկնում է ԵՀՄՖ նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը, որը նա կատարել էր 2018 թվականի հունվարին՝ ուղղված Սերժ Սարգսյանի հասցեին։
Սերժ Սարգսյանը լսեց այս կոչը և հրաժարվեց իշխանությունից՝ իսկապես հաշված ամիսների ընթացքում՝ այն տալով իր կողմից պատրաստված «գրպանային ընդդիմությանը» և երկիրը բերելով լիարժեք կործանման շեմին։
Լուծումը բազմիցս առաջարկվել է ԵՀՄՖ նախագահի կողմից․ ստեղծել «արհեստավարժների ապաքաղաքական կառավարություն» և ունենալ տնտեսության աննախադեպ թռիչքային աճ։
Դոկտոր Գրիգորյանի շուրջ համախմբվել են հսկայական թվով արտերկրի հայ հզորագույն գործիչներ, կազմակերպություններ և Հայաստանում գործող բացառիկ ակտիվ անհատներ ու հասարակական կազմակերպություններ։
Գագիկ Ծառուկյանի և այլոց տրամադրությունները ամբողջովին ընդունելի են բոլոր հայրենասեր ուժերի կողմից, և շաբաթների ընթացքում Նիկոլը և իր իշխանությունը հայտնվելու են «ասֆալտին»։ Հայաստանին սպասվում է հզորագույն տնտեսություն ունենալու անկասելի ճակատագիրը։
Մնացածը դիտեք տեսանյութում։

Մեկնաբանություններ