Հայաստանում կորոնավիրուսի 547 նոր դեպք է գրանցվել. 7 մարդ մահացել է

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 547-ով, 7 մարդ մահացել է։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսպիսով՝ հունիսի 6-ին՝ ժամը 11-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակվել է 12364 մարդ։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 8385 մարդ, կատարվել է 66674 թեստավորում, առողջացել է 3720 վարակված։

Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից 190 մահվան դեպք: Այլ պատճառներով մահվան ելքերը 69-ն են:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.