Այրվել են փայտյա տնակի կառուցատարրերը

Հունիսի 5-ին, ժամը 00:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 9 շենքի մոտ այրվում է վագոն-տնակ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:13-ին, մարվել` 01:27-ին: Այրվել են փայտյա տնակի կառուցատարրերը (մոտ 16 քմ):

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.