Արգավանդ գյուղի մոտակայքում ավտովթար է տեղի ունեցել

Հունիսի 5-ին, ժամը 12:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ։

ԱԻՆ-ը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

 
 

Պարզվել է, որ բախվել են «Pajero» (վարորդ՝ Դավիթ Կ․) և «Honda» (վարորդ՝ Հասմիկ Ե․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Pajero» մակնիշի ավտոմեքենան հայտնվել է Կենտրոնական փողոցի թիվ 1 տան բակում․ տուժածներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.