Ճամբարակ քաղաքի ավտոտնակներից մեկում այրվել է ավտոմեքենա

Հունիսի 4-ին՝ ժամը 00:10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Ներքին Ճամբարակ թաղամասի ավտոտնակներից մեկում այրվում է ավտոմեքենա:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ադոնցի փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում կայանված «Chevrolet Venture» մակնիշի ավտոմեքենայում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։50-ին, մարվել՝ 01։11-ին։ Ավտոմեքենան այրվել է։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.