Հունաստանը սահմանները կբացի 29 երկրից զբոսաշրջիկների համար. Հայաստանն այդ երկրների մեջ չէ

Հունաստանը պատրաստվում է հունիսի 15-ից սահմանները բացել 29 երկրից եկող զբոսաշրջիկների համար։ Այս մասին տեղեկանում ենք Fox News-ից։ Հայաստանն այդ երկրների մեջ չի մտնում։

Հաստատված երկրներն են Գերմանիան, Ավստրիան, Դանիան, Նորվեգիան, Կիպրոսը, Իսրայելը, Շվեյցարիան, Ճապոնիան, Մալթան, Բուլղարիան, Չինաստանը, Խորվաթիան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Հյուսիսային Մակեդոնիան, Ալբանիան, Էստոնիան, Լատվիան, Լիբանանը, Հունգարիան, Հարավային Կորեան, Սերբիան, Մոնտենեգրոն, Ռումինիան, Սլովենիան, Սլովակիան, Չեխիան և Ֆինլանդիան։

Հունաստանում մեծապես վստահում են զբոսաշրջությանը, որը կարող է առողջացնել երկրի տնտեսությունը։

Իշխանությունները պարտադրված էին մարտի 23-ից երկրում սահմանափակումներ սահմանել, որի շնորհիվ կորոնավիրուսի դեպքերը 3000-ից էլ ցածր են՝ 2909, բայց փոխարենը դադարեցվեց երկրի բիզնեսը և զբսաշրջությունը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.