Յուրի Խաչատուրովն ունի երկու օր հանձնաժողով ներկայանալու համար. Քոչարյան

Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովն օր առաջ պետք է գա ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողով: Նա ունի երկու օր՝ հանձնաժողով ներկայանալու։ Այս մասին ԱԺ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Նշենք, որ այսօր հանձնաժողովի անդամները տեսակապով հանդիպել են արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։

«Այսօրվա հանդիպումից հետո Յուրի Խաչատուրովը ունի երկու օր ժամանակ հանձնաժողով ներկայանալու և մեր հարցերին պատասխանելու համար: Յուրի Խաչատուրովը հանձնաժողովում պետք է պատասխանի հարցերին, դրանք այնքան կարևոր են, որ ես անում եմ այս հայտարարությունը»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, որ հանձնաժողովի անդամները կոնկրետ հարցեր ունեն Յուրի Խաչատուրովին։

Հարցին` գոհ էին արդյոք Էդվարդ Նալբանդյանի պատասխաններից, Անդրանիկ Քոչարյանն ասաց.

«Պարոն Նալբանդյանը մեր հարցերին տվել է շատ դիվանագիտական պատասխաններ, բայց մեր հարցերն այնքան համապարփակ են եղել, մեզ համար հարցերն են կարևոր, իսկ պատասխանները համադրելու ենք մեր ձեռքի տակ եղած ամբողջ ինֆորմացիայով»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.