Վերջին օրերին ավելացել են ծանր և ծայրահեղ դեպքերը. Սբ. Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի տնօրեն

Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի մահճակալային ֆոնդն 95 տոկոսով զբաղեցված են, իսկ ընդհանուր բաժանմունքում՝ 80 տոկոսով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց բժշկական կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը։

Մինչ օրս կենտրոնն ընդունել է կորոնավիրուսի 1470 վարակակիր, որոնցից 450-ը եղել են ծանր և ծայրահեղ ծանր. «Ծանր պացիենտները կարիք ունեն վերակենդանացման բաժանմունքի ծառայությունների, որն այս օրերին ամենասուղն է։ Վերջին օրերին ավելացել են ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը»,-ասաց Արման Հովակիմյանը՝ հորդորելով քաղաքացիներին պահպանել բոլոր կանոնները, որպեսզի առողջապահական համակարգը կոլապսի չենթարկվի։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.