ՄԻԵԴ-ն էլ քաշեց

ՄԻԵԴ-ն էլ քաշեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ հարցի վերաբերյալ ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքին։

«Դատարանը որևէ ուղիղ առնչություն չի գտել իրեն ուղարկված 2 հարցերի և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընթացող քրեական հետապնդման գործընթացի միջև։

Մյուս 2 հարցի վերաբերյալ էլ դատարանը Կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում ՉԻ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ»,- գրել է Սիմոնյանը։

Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ևս անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ հարցի վերաբերյալ ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքին և ֆեյսբուքյան իր էջում կատարել նույնաբովանդակ գրառում։ «ՄԻԵԴ-ն էլ չփրկեց...

Դատարանը որևէ ուղիղ առնչություն չի գտել իրեն ուղարկված 2 հարցերի և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընթացող քրեական հետապնդման գործընթացի միջև։

Մյուս 2 հարցի վերաբերյալ էլ դատարանը Կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում ՉԻ ԱՐՁԱՆԳՐԵԼ»,-գրել է պատգամավորը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.