Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի. պաշտպան

Կոնկրետիզացման սկզբունքից ելնելով՝ ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի։ Այստեղ երկրորդ կարծիք չկա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ՍԴ հարցի վերաբերյալ ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքին։

«Նույնիսկ դատավոր Աննա Դանիբեկյանը չկարողացավ դա մերժել, այլ պարզապես հետաձգեց։ Հետևաբար հարցի պատասխանը տրվելու է Սահմանադրական դատարանի կողմից՝հաշվի առնելով նաև ՄԻԵԴ-ի ելակետը»,-ասաց Վարդևանյանը։

Նա նկատեց՝ ՍԴ դիմումը ՄԻԵԴ-ին աբստրակտ հարցադրումների շրջանակում է, ինչը բնական է, քանի որ Եվրոպական դատարանը չէ, որ այս հարցի լուծումը պետք է տա կամ տիրապետի քրեական գործի մանրամասներին, մինչդեռ Սահմանադրական դատարանը հենց կոնկրետիզացման սկզբունքից ելնելով է իր գործողություններն իրականացնում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.