Մենք գնում ենք այս ճանապարհով, քանի դեռ հնարավոր է. Փաշինյան

Հույս ունեմ, որ մեր համատեղ հանրային վարքագծի մեջ տեղի կունենան այնպիսի փոփոխություններ, որ մենք պարզապես ստիպված չենք լինի վերադառնալ խիստ կարանտինային համակարգի։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Կարծում եմ դա մի զարգացում է, որը մեզանից ոչ մեկ չի ուզում։ Պարզապես գործնականում մեզանից յուրաքանչյուրը պետք է աջակցի այդ պրոցեսին։ Եթե ՀՀ քաղաքացիները պահպանեն առաջարկվող կանոնները, ապա շատ արագ կունենանք կորոնավիրուսի նոր դեպքերի անկումներ։ Մենք գնում ենք այս ճանապարհով, քանի դեռ հնարավոր է գնալ այս ճանապարհով»,-ասաց վարչապետը։

Հարցին՝ Հայաստանը համապատասխանու՞մ է Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած 6 չափանիշներին, որոնք անհրաժեշտ է պահպանեն կարանտինը վերացնող երկրներում, վարչապետն ասաց. «Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առաջնորդվում է առողջապահական չափանիշներով, ՀՀ-ն ունի նաև տնտեսական, անվտանգային, ֆինանսական, սոցիալական կարիքներ և բազմաթիվ երկրներ, այդ չափանիշներին չհամապատասխանելով, վերացնում են կարանտինային ռեժիմը»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.