Մասիս Մայիլյանը բացատրում է՝ ինչու մնաց պաշտոնում

Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը  բացատրում է՝ ինչու է  աշխատելու իր մրցակցի՝ նախագահ ընտրված Արայիկ Հարությունյանի  հետ։

Նա Ֆեյսբուքում այս գրառումն է արել․ որը ներկայացնում ենք ամբողջությամբ․

 Այսօր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով վերանշանակվել եմ արտաքին գործերի նախարարի պաշտոնում։ Ինչպես նշվել է, այդ որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով առկա իրավիճակն ու մարտահրավերները և բխում է բացառապես երկրի շահերից։

Ես իմ համաձայնությունն եմ տվել կրկին գլխավորելու Արցախի ԱԳՆ-ն՝ հաշվի առնելով անցած նախագահական ընտրություններում իմ թեկնածությունը պաշտպանած քաղաքական ուժերի մեծամասնության կարծիքը։ Բացի այդ, Արցախի դիվանագիտական ծառայությունում մնալու հորդորով շատ զանգեր ու նամակներ եմ ստացել Հայաստանից ու Սփյուռքից։

Ինձ համար մեծ պատիվ ու նույնքան էլ պատասխանատվություն է Արցախի Հանրապետության արտաքին-քաղաքական ճակատում ծառայությունը շարունակելը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.