Արմավիրի դատարանի նախագահը դատի է տվել Արման Բաբաջանյանին

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանը հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ զրպարտության համար։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնի դարձավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Հայցադիմումը դատարան մուտք է եղել մայիսի 26-ին և մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգորի Վարդանյանին։
Նշենք, որ մայիսի 15-ին Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել էր «Դոն Պիպոյին» արդարացնելու մասին Հրաչիկ Սարգսյանի կողմից կայացված որոշմանը և դատավորին։ Բաբաջանյանը նշել էր, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հրաչիկ Սարգսյանը, ով հայտնի է նախկին իշխանությունների օրոք դիզած հարստությամբ, արդարացրել է «Դոն Պիպո» մականունով հայտնի Արթուր Ասատրյանին։ Բաբաջանյանն ասել էր, որ Հրաչիկ Սարգսյանը դատական համակարգի անունից պատասխանեց՝ ոչ միայն դատավորների ամենաթողությունը հանդուրժող իշխանությանը, այլև՝ մեզ բոլորիս և բոլոր նրանց, ովքեր հավատում էին, որ 2018թ թավշյա հեղափոխության արդյունքում երկրում իրականացվելու են արմատական բարեփոխումներ, որ այլևս արդարադատություն չեն իրականացնելու ծախու դատավորները։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.