Գործ ունենք վարակի երկրորդ ալիքի հետ. Վարչապետն ասաց՝ ինչպես պետք է զրոյացնենք կորոնավիրուսի ցուցանիշները

Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված Հանրապետությունում ստեղծվել է բավականին ծանր իրավիճակ, և մենք գործ ունենք վարակի երկրորդ ալիքի հետ։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս իրավիճակի ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ մենք ըստ էության գիտենք այն ձևը, որով կարող ենք կորոնավիրուսի մեր ցուցանիշները հասցնել զրոյականի։ Այս ընթացքում պարետատունը հաստատել է անվտանգության ոլորտային կանոններ, և մենք խնդիր ենք դրել, որ այդ ոլորտային կանոններից դուրս բերենք համընդհանուր կանոն։ Մասնագետների հետ երկարատև խորհրդակցությունների, քննարկումների արդյունքում եկել ենք հետևյալին, որ կորոնավիրուսի մեր ցուցանիշները զրոյացնելու համար անհրաժեշտ է կիրառել երեք պարզ կանոն՝ կրել դիմակ, պարբերաբար ախտահանել կամ լվանալ ձեռքերը և պահպանել սոցիալական հեռավորություն։ Մեր գործիքակազմում այսօր կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնական խնդիրը մնում է այս կանոնների պահպանումը, և հանրային վարքագծի փոփոխությունը, որը համարժեք կլինի համաճարակային իրավիճակին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով ակնհայտ է, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում կորոնավիրուսը ներկա է լինելու։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.