Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց երկու շաբաթով

 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց։ Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ «Իզմիրլյան» ԲԿ-ից տեղեկանք է ստացվել, որ Ռոբերտ Քոչարյանը, ելնելով առողջական վիճակից, չի կարող մասնակցել դատական նիստին և տեղեկանքում առկա չէ տեղեկատվություն այն մասին, թե որքան ժամանակ հնարավոր չի լինի ապահովել Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը՝ դատական նիստերին։ Բացի այդ՝ դատարան է ստացվել նաև Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը, որով պաշտպանը խնդրել է հետաձգել դատական նիստը՝ մինչև կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ՀՀ-ում ստեղծված իրավիճակի հանդարտումը։ Նշենք, որ դատարանը ստացել է նաև միջնորդություն՝ Սեյրան Օհանյանի պաշտպաններ Կարեն Մեժլումյանից և Ինեսսա Պետրոսյանից, որով տեղեկացվել է, որ պաշտպան Ինեսսա Պետրոսյանից Covid 19 թեստի համար նմուշառում է կատարվել և դրական պատասխան է ստացվել, ինչի պատճառով Ինեսսա Պետրոսյանը, ինչպես նաև՝ Կարեն Մեժլումյանը, որպես կոնտակտավոր անձ ինքնամեկուսացված են, ուստի՝ չեն կարող ներկայանալ դատական նիստին։

Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ պաշտպանների և Ռոբերտ Քոչարյանի բացակայությամբ գործի քննությունը չի կարող շարունակվել, ինչպես նաև՝ Սեյրան Օհանյանի պաշտպանների առողջական վիճակի մասին ստույգ տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է երկու շաբաթից ոչ պակաս ժամանակ։ Դատական նիստը հետաձգվեց երկու շաբաթով։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է հունիսի 9-ին՝ ժամը 13-ին։

 
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն հայտնել է, որ փաստաբան Ինեսսա Պետրոսյանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սեյրան Օհանյանն ունի երկու պաշտպան՝ Կարեն Մեժլումյանը և Ինեսսա Պետրոսյանը, ովքեր ամուսիններ են և կորոնավիրուսի հետևանքով չեն կարող ներկայանալ դատական նիստին, ուստի Կ.Մեժլումյանը դիմում է ներկայացրել նիստը հետաձգելու համար։ Նշենք, որ Կ.Մեժլումյանի մոտ թեստի արդյունքը բացասական է եղել։

 
 
 

Նշենք ,որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջերս է վիրահատվել եւ գտնվում է հետվիրահատական բուժման մեջ։

Աղբյուր` Փաստինֆո

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.