Ողբերգական դեպք. «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում Մասիսի հիվանդանոցից տեղափոխված 5-ամյա երեխան մահացել է

Երեկ՝ մայիսի 25-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է 5-ամյա երեխա։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել Մասիսի բժշկական կենտրոնից, որտեղ էլ ընդունվել էր մայիսի 20-ին։

 

Այդ օրը «գանգուղեղային տրավմա, կոմա» ախտորոշմամբ Մասիսի հիվանդանոց էր տեղափոխվել Մասիս քաղաքի բնակիչ՝ 5-ամյա Լևոն Ա-ն։

Հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել էին, որ նույն օրը, ժամը 21։00-ի սահմաններում իրենց տան հյուրասենյակում տեղադրված տակդիրի վրայից ԽՍՀՄ արտադրության հեռուստացույցն ընկել էր Լևոն Ա-ի վրա, ինչի հետևանքով էլ երեխան վնասվածքներ էր ստացել։

Փաստւի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.