Կխստացվեն մինչև այժմ գործադրվող լծակները. Նիկոլ Փաշինյան

Այսօր պարետատան նիստից հետո տեղի է ունեցել ճեպազրույց՝ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգելու վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարությունից:

Կանոնների պահպանման դեպքում համաճարակային իրավիճակը ոչ միայն կբարելավվի, այլև կձգտի զրոյի: Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուսումնասիրությունները թույլ են տալիս , որ նույնիսկ տնային պայմաններում պատրաստված դիմակների որակյալ կիրառումը կարող են բեկում մտցնել և զրոյացնել կորոնավիրուսի տարածման հաճախականությունը»:

Վարչապետը նաև տեղեկացրեց, որ մինչև այժմ գործադրվող լծակներն ավելի կխստացվեն:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.