ԿԳՄՍՆ-ն Երևանի փողոցներում երեխաներին գրքեր բաժանելու վերաբերյալ տեղեկություն չունի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից հայտնում են․

«Ի պատասխան ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանի հրապարակային հարցման`  տեղեկացնում ենք, որ ՀՀ ԿԳՄՍՆ-ն որևէ տեղեկություն չունի այն լուրի վերաբերյալ, թե Երևանի փողոցներում երեխաներին բաժանվել են գրքեր։

Բոլոր նրանց, ովքեր որևէ տեղեկություն կամ փաստ ունեն այս խնդրի վերաբերյալ, հորդորում ենք դրանք տրամադրել իրավապահներին»։

Հիշեցնենք, նման լուրերի անդրադարձել էր նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ նշելով, որ նման տեղեկատվություն ունենալու դեպքում գրեն իրեն։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.