ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը մոտենում է 100 հազարի. Worldometers.info

Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերը հասել են 5.6 մլն-ի, իսկ մահացության դեպքերը՝ 348.545-ն են։ Այս մասին տեղեկանում ենք Worldometers.info հարթակից։ 

Վարակվածների թվով աշխարհում առաջինը ԱՄՆ-ն է։ Այստեղ կորոնավիրուսի հաստատված դեպքերը մոտենում են 2միլիոնին, այս պահի դրությամբ կորոնավիրուսի 1.7մլն դեպք կա։ Մահվան դեպքերն ԱՄՆ-ում շուտով կհատեն 100 հազարը, այժմ մահացությունների թիվը 99.847 է։ Վարակվածության դեպքերը շեշտակի աճել են նաև Բրազիլիայում։ Կորոնավիրուսով վարակվածների թիվն այստեղ 376.669-ն է, իսկ մահացության դեպքերը 23.522-ն են։

Ռուսաստանում նույնպես կորոնավիրուսի վարակման դեպքերը շատ են՝ 362.342 մարդ։ Հայաստանն ամբողջ աշխարհում վարակակիրների թվով 59-րդ տեղում է։ Նշենք, որ տարածաշրջանում կորոնավիրուսով վարակակիրների ու մահացության թվերի մեծությամբ Հայաստանը շարունակում է առաջինը մնալ։ Հարևան Վրաստանում արդեն մի քանի օր է, ինչ գրանցվում է վարակի ընդամենը մեկ նոր դեպք։ Այս պահի դրությամբ Հայաստանը վարակակիրների աճի տեմպով աշխարհում 23-րդ տեղում է։ Հայաստանում այսօր վարակակիրների թիվն ավելացել է 289-ով՝ հասնելով 7402-ի։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.