Վարչապետին փոխելու և նոր վարչապետ ընտրելու մասին առաջինը խոսել եմ ես. Վանեցյան

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությանը, թե Վանեցյանի միջոցով վարչապետ Փաշինյանն իրեն գործարք է առաջարկել։

«Դուք բոլորդ գիտեք, որ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ և այդ գործի շրջանակներում նախաքննություն է իրականացվում, ելնելով այդ հանգամանքից, նախաքննության գաղտնիքը չբացահայտելով չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ գործի հետ կապված»,-ասաց Վանեցյանը։

Հարցին, թե ինչ ի նկատի ունեք, երբ անցած տարի ասում էիք, որ Միքայել Մինասյանը օրենքի առաջ պետք է պատասխան տա, Վանեցյանը պատասխանեց. «Իմ կարծիքը որևէ նշանակություն չունի, եթե իրավապահ մարմինները կկարողանան հիմնավորել Միքայել Մինասյանի կամ ցանկացած անձի մեղավորությունը և դատարանը նրան մեղավոր կճանաչի, ուրեմն այդ մարդը մեղավոր է»։

Դիտարկմանը, թե ինչպես եղավ, որ Ձեր և Միքայել Մինասյանի ցանկությունները վարչապետի փոփոխության հետ կապված համընկան, նա պատասխանեց. «Վարչապետի հրաժարականի մասին, եթե ուշադիր հետևել եք իմ հարցազրույցներին, առաջինը խոսել եմ ես,  և հիմա, երբ արդեն բոլորն են խոսում դրա մասին, կարող են զուգահեռներ անցկացնել։ Վարչապետին փոխելու և նոր վարչապետ ընտրելու մասին առաջինը խոսել եմ ես»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.