Մայիսի 25-ը Կորած երեխաների միջազգային օրն է

Բազմաթիվ երկրներում մայիսի 25-ը Կորած երեխաների միջազգային օրն է (International Missing Children’s Day)։ Կորած երեխաների հիշատակին նվիրված միջազգային օր սահմանելու գաղափարը ծագել է Ամերիկայում, իսկ Օրվա խորհրդանիշն է կապույտ անմոռուկը, գրում է Calend.ru։

1979 թվականի մայիսի 25-ին դպրոցից տուն գնալու ճանապարհին անհետացել է 6-ամյա ամերիկացի Էվիան Փեյթսը (անգլ.՝ Etan Patz), որին հետագայում այդպես էլ չգտան։ Երեխայի անհետացումից չորս տարի անց՝ 1983 թվականի մայիսին, ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը Միացյալ Նահանգներում մայիսի 25-ը հայտարարեց Կորած երեխաների ազգային օր։ Հաջորդ տարի՝ 1984 թվականին, ԱՄՆ-ում հիմնադրվեց Կորած ու շահագործման ենթարկված երեխաների որոնումների ազգային կենտրոնը (անգլ.՝ National Center for Missing and Exploited Children, NCMEC): 1997 թվականի մայիսին ամերիկյան նախաձեռնության օրինակով հիմնադրվեց Կորած ու շահագործման ենթարկված երեխաների որոնման միջազգային կենտրոնը (ICMEC), որի նախաձեռնությամբ մայիսի 25-ը հռչակվեց որպես Կորած երեխաների միջազգային օր։

Կորած երեխան միջազգային մասշտաբի արտակարգ իրավիճակ է, իսկ ծնողների համար չկա ավելի սարսափելի իրադրություն, քան այդ փաստը։ Եւ այդ օրվա հիմնադրումը դարձել է միջազգային հանրությանը ուշադրությունը դեպի այդ հիմնախնդիրը գրավելն է, առեւանգումներից երեխաների պաշտպանվածության հարցը, այլ կյանքի դժվարին իրավիճակների եւ հակաօրինական շահագործումների մասին բարձրաձայնելը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.