Գեղասարի գյուղապետարանի մոտ մեկհարկանի տունն ամբողջությամբ այրվել է

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 25-ին, ժամը 00։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Գեղասարի գյուղապետարանի մոտակայքում գտնվող մեկհարկանի տանը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գեղասար գյուղի 3-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 1 հասցեում գտնվող գյուղապետարանի նախկին շենքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02․28-ին, մարվել՝ 05։08-ին։ Շենքն ամբողջությամբ այրվել է (մոտ 48 քմ)։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.