Ես չեմ սպասել, որ Սասուն Միքայելյանն ինձ կխփի. Էդմոն Մարուքյան

Վարչապետն իր ելույթում ամբողջ զինանոցն օգտագործեց բռնությունն արդարացնելու համար։ Ամենայն անկեղծությամբ, ես չեմ սպասել, որ Սասուն Միքայելյանն ինձ կխփի,եթե սպասեի՝ չէր հասցնի խփեր, կխուսափեի այդ հարվածից։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով օրերս ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին։

Նա նշել է, որ երբ տեսել է, որ Միքայելյանը դեպի իրեն է եկել, իր առաջին միտքը եղել է, որ ամբիոնի մոտ չմնա, իրեն չհրմշտեն, չգցեն։

«Դա, իմ կարծիքով, շատ վատ տեսարան էր, բայց ես չեմ կանխատեսել մյուս տեսարանը, որ կարող էր նման բան լինել։ Վարչապետը մանիպուլյացիա արեց, բայց մարդիկ աչքեր ունեն, գիտությունն էլ «YouTube» է ստեղծել, որով մարդիկ կարող են նայել տեսանյութը»,-ասել է Մարուքյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.