Գյումրիում ուժեղ քամուց շենքի տանիքի թիթեղյա ծածկն ամբողջությամբ պոկվել ու ընկել է ճանապարհի վրա

Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 22-ին, ժամը 19։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց վնասվել է Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 177 շենքի տանիքը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ուժեղ քամուց վնասվել է թիվ 66 շենքի տանիքը՝ ամբողջությամբ (մոտ 560 քմ), որի թիթեղյա ծածկը (մոտ 30 հատ) հայտնվել է ճանապարհի երթևեկելի հատվածում:

Փրկարարները թիթեղները հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.