Շիրակի մարզում ավելացել է կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը

Շիրակի մարզում ավելացել է կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը: Այս մասին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից՝ նշելով, որ  մայիսի 22-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 99 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 40-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչև օրս դուրս է գրվել 115 պացիենտ, որոնցից 92-ը՝ մարզի բնակիչ։ 28 հիվանդներ բուժվում են մայրաքաղաքում: Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 283 քաղաքացի։

Հիվանդության անախտանիշ ընթացքով 62 պացիենտներ տեղափոխվել են հյուրանոցներ, նրանցից 48-ը Շիրակի մարզի բնակիչներ են։ Արձանագրվել է մահվան 7 դեպք։

Մարտի մեկից մինչև օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 1745 նմուշառում, մայիսի 12-21-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 422 նմուշառման հետազոտություն։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.