Հարձակվողները փորձել են պատուհանից հարվածել փաստաբանի 7-ամյա որդուն. Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտարարել է, որ փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան վրա հարձակվողները փորձել են ներխուժել ներս, հարվածել անչափահաս որդուն։

«Հենց նոր զրուցեցի փաստաբան Tigran Atanesyan-ի հետ։ Դեպքի կապակցությամբ լիազորված եմ հայտնել հետևյալը. Աթանեսյանի տան մերձակա տարածքում մի քանի լածիրակ առանց որևէ առիթի լկտի ձևով հայհոյել ու սպառնացել են նրա տիկնոջն ու անչափահաս երեխաներին այն ժամանակ, երբ փաստաբանը տանը չի եղել։

Խուլիգանությունը շարունակվել է նաև այն ժամանակ, երբ Աթանեսյանը տուն է վերադարձել։ Տուն ներխուժելու փորձը չի հաջողվել՝ բացառապես երկաթե դռան շնորհիվ, այնուհանդերձ հարձակվողները փորձել են պատուհանից հարվածել փաստաբանի 7-ամյա որդուն։ Ոտնձգությունը խափանվել է միայն ոստիկանության ժամանումից հետո։ Ներկայում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստում։

Դեպքի վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներով Տիգրան Աթանեսյանը հանդես կգա վաղը՝ մամուլի ասուլիսի ձևաչափով»,- ֆեյսբուքում գրել է Ռ.Մելիքյանը։
Նշենք, որ ավելի վաղ ոստիկանությունը եւս «Փաստինֆո»-ին հաստատել էր ահազանգը՝ նշելով, որ նյութեր են նախապատրաստվում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.