Գագիկ Խաչատրյանն այս պահին «Աստղիկ» ԲԿ-ում է. ՔԿԾ

ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանն այս պահի դրությամբ գտնվում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում։ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց քրեակատարողական ծառայության հանրային բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ քրեակատարողական ծառայության աշխատակիցներն այս պահին գտնվում են «Աստղիկ» ԲԿ-ում՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի որոշման հիման վրա ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ տեղափոխելու նպատակով։

Հարցին՝ քրեակատարողական ծառայության աշխատակիցները պատրաստվու՞մ են արդյոք տեղափոխել Գագիկ Խաչատրյանին՝ Նոնա Նավիկյանն ասաց. «Չեմ կարող ասել կտեղափոխեն, թե ոչ։ Քրեակատարողական ծառայության աշխատակիցները միշտ այնտեղ են եղել։ Նրանք իրենց աշխատանքն են կատարում»,-ասաց Նոնա Նավիկյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախկին նախարար, Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն արդեն շուրջ 10 ամիս է, ինչ կալանքի տակ է։ Նա մեղադրվում է 2008-2014թթ. պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման և գույքի վատնման գործով։ Գագիկ Խաչատրյանի պաշտպանները բազմիցս բարձրաձայնել են, որ կա վիրահատական միջամտության անհրաժեշտություն, սակայն Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցն այդպես էլ չի փոփոխվում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.