Երկու շաբաթ տոտալ սահմանափակման դեպքում կարող եմ երաշխավորել, որ բռնկումները կկանգնեցնենք ամբողջությամբ. Արսեն Թորոսյան

Դուք պատրա՞ստ եք նորից խանութները փակվեն, տրանսպորտը չաշխատի։ Եթե պատրաստ եք, ապա կարելի է նորից սահմանափակում անել։ Եթե երկու շաբաթ տոտալ սահմանափակում լինի (ոչ այնպես, ինչպես նախկինում արել ենք), ապա կարող եմ երաշխավորել, որ բռնկումները կկանգնեցնենք ամբողջությամբ։ Այս մասին այսօր Հանրային խորհրդի նիստի ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա շեշտեց, որ եթե հանրությունը դրան պատրաստ է, ապա կառավարությունը կարող է գնալ այդ քայլին. «Ի դեպ, դա ինչ-որ պահ կարող է անխուսափելի լինել։ Եվ ընդհարապես, սահմանափակումների ուժեղացումն ու թուլացումը հնարավոր է իրար հաջորդեն ինչ-որ երկար ժամանակ»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.