Քաղաքապետարանը ստացել է «անհատույց» և «անշահախնդիր» «նվեր» կառուցապատողից. Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է տեղադրել ու գրել, որ այլևս անհնար է դարձել ամբողջ ծավալով վերհանել քաղաքային իշխանությւնների կողմից իրականացվող` քաղաքի և բնակիչների շահերին հակասող որոշումները:

«Նկարում տեսնում եք, թե որտե՞ղ է մեր «նոր» քաղաքապետը թույլատրել «խցկել» նոր բարձրահարկ շենքը: Մաշտոցի պուրակին կից, Մաշտոցի պողոտային անմիջապես կից շենքի բակում թույլատրվել է կառուցել հերթական բարձրահարկ շենքը: Մայրաքաղաքի կենտրոնի ծանրաբեռնվածության և ճարտարապետական խնդիրների մասին մեծ-մեծ խոսացողները բազմաբնակարան շենքերի բակում թույլատրել են «խցկել» հերթական բարձրահարկը:
Իհարկե առաջին գործը իմ կողմից կռուցապատողի իդենտիֆիկացնումն էր, որի արդյունքում բնականաբար չէր կարող չպարզվել, որ քաղաքապետարանը ստացել է «անհատույց» և «անշահախնդիր» «նվեր» կառուցապատողից:

Ինքնակամ և ոչ ինքնական կառույցներով քաղաքի ապականումը դարձել է նոր քաղաքային իշխանությունների դիմագիծը: Նրանք շարունակում են գերակա համարել առանձին անհատների բիզնես շահերը` թույլատրելով զբաղեցնել կենտրոնում սակավաթիվ ազատ մակերեսները:
Եվ նախգիծը և շինթույլտվությունը համաձայնեցրել է «սիրված» քաղաքապետ Հայկ Մարությանը»,-գրել է նա:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.