Դավիթ Անհաղթ-Կարապետ Ուլնեցի խաչմերուկում բախվել են Mazda»-ն ու «Toyota Camry»-ն. կա վիրավոր

Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 21-ին, ժամը 01։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավիթ Անհաղթ եւ Կարապետ Ուլնեցու փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mazda» (վարորդ՝ Հրաչյա Ս․, ծնված 1990 թ․) եւ «Toyota Camry» (վարորդ՝ Ռոման Ն․, ծնված 1988 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

«Mazda» մակնիշի ավտոմեքենայի վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, իսկ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Ժենյա Ա․-ն (ծնված 1989 թ․) հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.