Հրդեհ Վանաձորում. այրվել է 20 արկղ, գորգ, հեռուստացույց, 3 պատուհան եւ մուտքի դուռը

Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 19-ին, ժամը 16:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 22 դպրոցի մոտակայքում այրվում է տուն։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ եւ օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մյասնիկյան փողոցի 3-րդ փակուղու թիվ 2 տանը հարակից խորդանոցում (մոտ 43 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։35-ին, մարվել՝ 16։49-ին։ Այրվել են խորդանոցում գտնվող 20 ստվարաթղթե արկղ, 1 գորգ, 1 հեռուստացույց, 3 պատուհան եւ մուտքի դուռն ու պատուհանը՝ մասամբ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.