Հրդեհ ավտոմեքենայում. տուժածներ չկան

Մայիսի 20-ին, ժամը 09:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Կոթի գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:28-ին, մարվել՝ 10:38-ին: Այրվել է «GAZ Sadko» մակնիշի ավտոմեքենայի թափքը՝ ամբողջությամբ և բեռնա­խցիկը՝ մասամբ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.