Զավեշտը նրանում է, որ սա ասում է մի մարդ, ով տարիներ շարունակ ինչքան սուտ ու կեղծիք կա տարածում էր մեր մասին. Լևոն Քոչարյան

Այսօր վարչապետի պաշտոնը զբաղեցնողը բորբոքված մունաթ էր գալիս, որ իրենց չարաշահումների մասին լուրերը իրենք անընդհատ հերքում են և այլևս չեն հերքելու, իսկ դրանց հավատացողներին ասում է, որ իրենց փչացվածության աստիճանն են ցույց տալիս, քանի որ մտածում են, որ եթե իրենք պաշտոնի լինեին կանեին այդ ամենը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը՝ կից ներկայացնելով տեսանյութը:

Զավեշտը նրանում է, որ սա ասում է մի մարդ, ով տարիներ շարունակ ինչքան սուտ ու կեղծիք կա տարածում էր մեր մասին:

Օդանավակայանում փայաբաժին ունենալը ՀԵՐՔԵՑԻՆՔ, պղնձամոլիբդենային կոմբինատում փայաբաժին ունենալը ՀԵՐՔԵՑԻՆՔ, Նաիրի հիվանդանոցում փայաբաժին ունենալը ՀԵՐՔԵՑԻՆՔ, Սպայկայում փայաբաժին ունենալը ՀԵՐՔԵՑԻՆՔ, որևէ բանկում փայաբաժին ունենալը ՀԵՐՔԵՑԻՆՔ, կղզիներ ունենալը ՀԵՐՔԵՑԻՆՔ, թալանելը ՀԵՐՔԵՑԻՆՔ, միլիարդները ՀԵՐՔԵՑԻՆՔ...

Եթե նա մեզ էր վերագրում այդ ամենը, անտեսելով մեր հերքումները, ուրեմն իր իսկ ասելով ստացվում է, որ այդպես էր մտածում, որովհետև, եթե ինքը լիներ այդ ամենը կաներ: Սա թերևս ամենավառ ապացույցն ու ինքնախոստովականն է հենց իր փչացվածության աստիճանի մասին, ինչպես ինքն է ասում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.