Ծիծաղելի հիմնավորումներով իմ դեմ քրեական գործ է հարուցվել. Նարեկ Մալյան

Սիրելի հայրենակիցներ, այսօր մի խումբ Խառատյանների պահանջով ծիծաղելի հիմնավորումներով իմ դեմ քրեական գործ է հարուցվել: Այս մասին գրում է «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:

«Թուրք ներողները խիստ անհանգստացած են իմ վերջին բացահայտումներով:

Օլիգարխ Ջորջ Սորոսի վարձկանները խուճապի մեջ են: Թուրքիային օգնելու իրենց ծրագիրը, որը ենթադրում եմ լավ վարձատրվում էր հենց Թուրքիայից տապալման եզրին է:

Հայոց Ցեղասպանության պահանջատիրությունը ոչնչացնելուց փրկելու պայքարի շրջանակներում իմ հնարավոր բանտարկությունը օրհնել է հայրս:

Հայրական օրհնությունը և ձեր բոլորի աջակցությունը ջերմացնում է իմ սիրտը:

Հ.Գ. Ի դեպ, Խառատյանների բողոքին միացել է նաև մի տրասվեստիտ մարմնավաճառ»,- գրում է Մալյանը՝ կից տեղադրելով ոստիկանության հայտարարությունը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.