30 տարեկան տղամարդը որովայնի ծակած-կտրած վերք ախտորոշմամբ նախին ՊՆ շենքի մոտից տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մայիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 02:10-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 011 բժիշկների հերթապահ խումբը Երևան-Աշտարակ ավտոճանապարհի նախկին Պաշտպանության նախարարության շենքի մոտից իրենց մոտ է տեղափոխել մոտ 30 տարեական տղամարդու:

 


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հայկ Թումանյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Սեթոյանի գլխավորությամբ:


Ժամանել է նաև ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի պետ Մկրտչյանը:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է ընդունվել «որովայնի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ:

Փաստի առթիվ ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տղամարդուն դանակահարելու մեջ կասկածվողների մեջ կա նաև կին, ով մեկ այլ ավտոմեքենայով հեռացել է և հեռանալիս ինչ-որ իրեր է դուրս նետել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.