Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիները կարող են անխոչընդոտ մեկնել ՀՀ՝ Սադախլոյով

Այսօրվանից՝ մայիսի 18-ից, չեղարկվել է Մառնեուլիի շրջանում արդեն երկու ամիս գործող խիստ կարանտինային ռեժիմը և հանվել է մուտքի ու ելքի արգելքը։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ 

Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներն այսուհետև կարող են անխոչընդոտ մեկնել Հայաստան՝ Սադախլոյի անցակետով, 10։00-18։00 ընկած ժամանակահատվածում։

Միաժամանակ տեղեկացնում են, որ դեռևս արգելված է Վրաստանի տարածք օտարերկրացիների (այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների) մուտքը, և սույն որոշման մեջ ցանկացած փոփոխության դեպքում դեսպանությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.