Վահագն Չախալյանը բերման է ենթարկվել ևս երկու քաղաքացու հետ

«Հայկական արժեքների պաշտպանության կամք» ՀԿ նախագահ Վահագն Չախալյանը և ևս երկու քաղաքացի տեղափոխվել են ՀՀ ոստիկանության Էրեբունի բաժին՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով նախատեսված արարք կատարելու կասկածանքով։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Ոստիկանությունից։

Պաշտոնական աղբյուրի փոխանցմամբ՝ նրանք բերման են ենթարկվել հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.