Մաքսանենգ ծխախոտի գործով ոստիկանությունում ստուգողական գործողություններ են կատարվում

Ծխախոտի մաքսանենգության վերաբերյալ հրապարակումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ ոստիկանությունում ստուգողական գործողություններ են կատարվում։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ոստիկանությունից։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՌԴ իրավապահները Երևանից 40 տոննա մաքսանենգ ծխախոտ տեղափոխող ինքնաթիռ են կալանավորել: Այս լուրից հետո մամուլում և սոցիալական ցանցերում տեղեկություններ հայտնվեցին, որ սույն մաքսանենգության հետևում կանգնած է Նիկոլ Փաշինյանի կնոջ եղբայրը՝ իմքայլական պատգամավոր Հրաչ Հակոբյանը։

Մասնավորապես՝ «INFOPORT» տելեգրամ ալիքի տվյալներով՝ մաքսանենգ ճանապարհով ծխախոտը ՌԴ արտահանելու գաղափարի հեղինակն ու կազմակերպիչը Խաչատուր Սուքիասյանի եղբոր խնամին է՝ քրեական հեղինակություն հանդիսացող Արամ Խռանյանը, որը հայտնի է «Արամչո» մականվամբ:

Նա երկար տարիներ շարունակ ներգրավված է եղել տարբեր քրեական պատմություններում, բազմիցս դատապարտված է եղել, գտնվել ԱՄՆ բանտում: Վերջին շրջանում ռուսաստանաբնակ քրեական հեղինակությունների հետ հարաբերությունները փչացնելուց հետո նրան օգնության է հասել Խաչատուր Սուքիասյանը՝ միջնորդելով ՀՀ իշխանություններին կազմակերպել Արամ Խռանյանի վերադարձը Հայաստան: Միջնորդությունը բավարարվել է:

ՀՀ վերադառնալուց հետո Սուքիասյանների խնամին ծխախոտի ապօրինի արտահանման բիզնես պլան է մշակել՝ երաշխավորելով, որ ՌԴ Կրասնոդարի երկրամասում գտնվող իր վստահելի մարդիկ կընդունեն բեռը և կկազմակերպեն դրա հետագա իրացման հարցը՝ իրենց ապահովելով միլիարդավոր դոլլարների եկամուտ: Բիզնես պլանի դաբրոյի համար Սուքիասյանների խնամին դիմել է ՀՀ վարչապետի զարմիկ Սիփան Փաշինյանին, որն էլ հայտնել է, որ ՊԵԿ-ի հետ հարցերը կարգավորելու համար անհրաժեշտ է Աննա Հակոբյանի միջամտությունը, որն էլ հնարավոր է կազմակերպել վերջինիս եղբոր՝ իմքայլական Հրաչ Հակոբյանի միջնորդությամբ:

Եղբոր առաջարկից հետո Աննա Հակոբյանը հրահանգել է ՊԵԿ նախագահի տեղակալ, իր մտերիմ Շուշանիկ Ներսիսյանին՝ «Նակոլկա Շուշոյին» կազմակերպել ծխախոտի արտահանման գործընթացը, որից հետո ապօրինի ծխախոտը ՊԵԿ-ը ձևակերպել է որպես կենցաղային ապրանք և արտահանել ՌԴ: Ծխախոտի առաջին խմբաքանակը հաջողությամբ իրացվել է, սակայն երբ ՌԴ իշխանությունները իմացել են, որ մաքսանենգության մեջ ներգրավված է Փաշինյանի ընտանիքը, հրահանգել են կալանավորել բեռը և քրեական գործ հարուցել՝ բացահայտելով ապօրինությունների ողջ շղթան:

Մայիսի 4-ին հայտնի դարձավ, որ մաքսանենգ ծխախոտի վերաբերյալ հրապարակումները դատախազությունն ուղարկել է Քրեական ոստիկանություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու նպատակով։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.