Մարտի 1-ի գործով տուժողները դատի են տվել Մարգարիտա Խաչատրյանին

Մեկ տարվա կտրվածքով Կառավարությունը չի արձագանքել 8-10 դիմումին, բայց մեկ օրվա ընթացքում սրբապղծությունը մտնում է ԱԺ, դառնում քննարկման առարկա և մեծամասնությունը կողմ է քվեարկում։ Այս մասին հրավիրված ասուլիսին ասել է «Զինվոր» ՀԿ ղեկավար Մարգարիտա Խաչատրյանը։

«Գիտեք ինչքան մեծ ցավ է, որ երեկ մենք ունեինք կորուստ, ինչ պայմաններում է 19 տարեկան զինվորը մահացել զորամասում, մի անգամ չեմ տեսել, որ թե ԱԺ-ն, թե կառավարությունն իր ցավակցական ուղերձը հղեր մայրերին և ասի՝ համբերություն, որ տվեցիր հայոց բանակին ու չստացար»։ Դիակը դեռ դրած դիահերձարանում, կառավարությունը կլոնվենցիա է քննարկում»,- ասաց նա, ապա ավելացրեց.

«Եթե դուք 30 մլն տվել եք, որ մարդ եք դատապարտում, երկրորդ նախագահ եք դատապարտում, մենք դատապարտյալ ենք ցմահ դատապարտյալներ ենք, որովհետև մենք մեր որդիներին տվել և չենք ստացել»։

Խաչատրյանը տեղեկացրեց, որ քիչ առաջ գրություն է ստացել, որ Մարտի 1-ի գործով տուժողները դատի են տվել իրեն. «Դատի են տվել, թե ինչու ես բարձրաձայնում, որ մեզ 30 մլն են տվել, ձեզ չեն տալիս։ Ես դատվելուց չեմ վախենում, ես արդեն իմ չորս պատի մեջ դատված եմ։ Ես համոզվեցի, որ մեր կառավարությունը հիմնված է ստի, կեղծիքի, պարգևավճարների, մեկը մյուսին քրեական գործ հարուցելու, հայրենիքի սահմանները չպաշտպանելու, հայրենիքի սահմանները չպաշտպանելու, հայրենիքը կործանման եզրին տանելու։ Մենք դատապարտելով հայրենիք չենք պահելու»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.