Լոնդոնի քաղաքապետը դեմ է Անգլիայի առաջնության վերսկսմանը

Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը դեմ է ֆուտբոլի Անգլիայի առաջնության վերսկսմանը։ Կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված մրցաշրջանի վերսկսումը հնարավոր է հունիսից։

«Սադիկ Խանը հետաքրքրված է Պրեմյեր լիգայի եւ պրոֆեսիոնալ սպորտի մրցումների վերսկսմամբ, սակայն երկիրը ճգնաժամի մեջ է, ամեն օր հարյուրավոր մարդիկ են մահանում։ Այդ պատճառով նա համարում է, որ դեռ վաղ  է Անգլիայի առաջնությունը մայրաքաղաքում վերսկսելը։

Սադիկ Խանը «Լիվերպուլի» ֆանատ է եւ ցանկանում է, որ հանդիպումները շարունակվեն, սակայն դա պետք է անել միայն այն ժամանակ, երբ կլինի անվտանգ»,- Լոնդոնի քաղաքապետարանի ներկայացուցիչի խոսքը մեջբերում է Evening Standard-ը։ 

Մեծ Բրիտանիայի կառավարությունը թույլատրել է հունիսի 1-ից մարզական մրցումների անցկացումն առանց հանդիսականների։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.