Ձեր՝ խելքից պատուհասները պատուհաս են դառնում երկրի համար՝ ամենատարբեր զեկույցներով. Արփինե Հովհաննիսյան

Բարի հորդոր «իմ քայլը» խմբակցության ղեկավարին՝ հետեւեք Ձեր խմբակցության որոշ առանձնյակների ելույթներին ու հետ քաշեք առաջին, անգամ՝ երկրորդ պլանի դերերից։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

Բարի հորդոր «իմ քայլը» խմբակցության ղեկավարին՝ հետեւեք Ձեր խմբակցության որոշ առանձնյակների ելույթներին ու հետ քաշեք առաջին, անգամ՝ երկրորդ պլանի դերերից։ Նրանք ՄիՊ-ի հետ բարոյական, ուղեղային, ինստիտուցիոնալ զարգացման շաաատ տարբեր քաշային կատեգորիաներում են։ Մենք սովոր ենք անհեթեթությունների այն հիթ շքերթին, որ ամեն օր մեզ հրամցնում են ԱԺ-ում զբաղվածություն ունեցող անձինք։ Բայց սա անգամ ձեզ համար ունիկալ է։

Սպառնալիք ԱԺ-ում՝ ՄԻՊ-ին։ Նորից կարդացեք այս նախադասությունը։ Կարդացի՞ք։ Ապրեք դե արագ շտկեք իրավիճակը՝ գոնե երկրի համար։ Ձեր՝ խելքից պատուհասները պատուհաս են դառնում երկրի համար՝ ամենատարբեր զեկույցներով։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.