Ucom-ի նորանշանակ տնօրենի փաստաբանը բողոքարկել է խուզարկություն կատարելու մասին դատարանի որոշումը

Ucom ընկերության նորանշանակ տնօրեն Արա Խաչատրյանի բնակարանում և ավտոմեքենայում խուզարկություն կատարելու մասին դատարանի որոշումը բողոքարկվել է։ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց Արա Խաչատրյանի փաստաբան Արամ Օրբելյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 2-ին խուզարկել էին Արա Խաչատրյանի բնակարանը և ավտոմեքենան, աշխատասենյակը, առգրավել մի շարք փաստաթղթեր, ընկերության բիզնես ծրագրերը, նաեւ՝ Արա Խաչատրյանի աշխատանքային համակարգիչը։

Մինչ այդ՝ ապրիլի 28-ին Գուրգեն Խաչատրյանը հայտարարել էր, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ և անուղղակի պահանջ է դրվել իր առջև օտարելու Ucom-ը։ «Տեսնելով, որ սաբոտաժը արդյունք չի տվել և մենք շարունակում ենք տիրապետել իրավիճակին, վերջին օրերին արդեն ուղիղ պահանջ է ներկայացվել Ucom-ն օտարելու, իսկ չհամաձայնվելու դեպքում հստակ հայտնել են, որ կարճ ժամկետում ինձ մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ և կալանավորելու, որին հետևելու է նույնաբնույթ գործողությունների իրականացումը եղբորս, ընտանիքի այլ անդամների, ազգականներիս, մտերիմներիս, ինչպես նաև մեզ հետ առնչվող այլ անձանց նկատմամբ»։

Նա ընդգծել էր, ճնշումներին տեղի չենք տալու ու «Ucom»-ը չի վաճառվելու։ Այս հայտարարությանը հաջորդեցին իրավապահների լայնածավալ քննչական գործողությունները։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.