Պաշտոնյային առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու կասկածանքով ՀՀ-ում ձերբակալվել է ընկերություններից մեկի ղեկավարը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործութ­յունների քննության բաժնում բացահայտվել են պաշտոնատարի անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու, պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, ինչպես նաև՝ կեղծ փաստաթղթեր կազմելու և օգտագործելու նոր դեպքեր:
 
 

2020 թվականի մայիսի 7-ին նշված դեպքերի առթիվ հարուցվել են նոր քրեական գործեր, որոնք միացվել  են մեկ վարույթում:Քննչական գործողությունների արդյունքում 2020 թվականի մայիսի 8-ին ՀՀ տարածքում տնտեսական գործունեություն ծավալող ընկերություններից մեկի ղեկավարը ձերբակալվել է՝ պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու կասկածանքով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն:

Նույն օրը նախաքննական մարմնի որոշմամբ՝ պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համար ՀՀ տարածքում տնտեսական գործունեություն իրականացնող մեկ այլ ընկերության ղեկավարի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ՝ կոռուպցիոն շղթայում ներգրավված բոլոր անձանց պարզելու և նրանց արարքներին իրավական գնահատական տալու համար:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.