Մանկապիղծների պարագայում քիմիական ստերջացումն ամենամեղմն է. Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի դրույթներում որոշ վտանգներ է տեսնում։

«Եթե ես փոշմանում եմ, որ Հայաստանում չկա գնդակահարություն կամ կախաղան, դա այն պարագայում, որը վերաբերում է մանկապիղծներին։ Համոզված եմ, որ յուրաքանչյուր նորմալ մարդ համոզված է, որ մանկապիղծը տեղ եւ իրավունք չունի առհասարակ ոչ մի ձեւի։ Ես կարծում եմ՝ գործընկերները հասկանում են՝ ես ինչ նկատի ունեմ»,- այս մասին այսօր ԱԺ ամբիոնից ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

Նա նշեց, որ իրավունք չունենք թույլ տալ, որ մանկապղծության դեմ պայքարի քարոզի անվան տակ նախակրթարան կամ դպրոցներ մտնեն հակառակը քարոզող երեւույթներ կամ հկ-ներ։

«Մենք հանդես ենք եկել, հանդես ենք գալիս ու հանդես ենք գալու մանկապղծության դեմ պայքարն առավել խստացնելու առաջարկներով։ Ասեմ ավելին, քիմիական ստերջացումն այս պարագայում ամենամեղմն է։ Եթե հնարավորություն լինի, իսկ մենք այդ հնարավորությունն ունենք, պետք է այնպես անենք, որ մանկապիղծներն օր ու արև չունենան մեր երկրում»,-շեշտեց պատգամավորը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.