Կանխվել է քաղաքացիների ինքնասպանության փորձը

Մայիսի 7-ին, ժամը 21:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի փորձում են ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակ կամրջից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարների, հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգչի և ՀՀ Կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետի համատեղ ուժերով կանխվել է Սամվել Մ․-ի (ծնված 1980 թ․) և  Վաղարշակ Ա․-ի (ծնված 1989 թ․) ինքնասպանության փորձը։ Սամվել Մ․-ն տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնի բաժին, իսկ Վաղարշակ Ա․-ն դեպքի վայրից հեռացել է:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.